Wednesday, January 6, 2016

Ճերմակ թիկնոց


Երեկո է, բոլոր երեխաներն ուրախ են հիմա:
Բոլորն երջանիկ իրենց պատուհաններից դուրս են նայում, թե ինչպես է մի նուրբ, քնքուշ, սառը, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ ձյունը իջնում ներքև: Ձյունն իր հետ բերում է մի հեքիաթային պատկեր: Շուրջ բոլորդ ճերմակ է՝ ծառերի քնքուշ ճյուղերի վրա թիկնել է այդ ճերմակ, նուրբ <<անձնավորությունը>>: Ձյունը մի նոր շունչ է տալիս ինձ, կարծես փորձում է փակել երկրի ամբողջ աղբն իր գեղեցիկ ճերմակ թիկնոցով, նա ուզում է ցույց տալ, որ մարդիկ նույնպես կարող են փոխվել, ավելի ճերմակ դառնան, այսինքն ավելի բարի:
Շատ եմ սիրում ձյունը, կուզեի անվերջ լինի` այդ նոր շունչը, զգացողությունը:

No comments:

Post a Comment