Մայրենի

Նոր ծախագիծ` hogevormskh.wordpress.com


Վերլուծություն

Տերյանի ճակատագիրը` Սուսաննա Պախալովա

Իմ ամենասիրած բանաստեղծներից մեկը հենց Վահան Տերյանն է, և ինձ շատ հետաքրքիր էր նրա ճակատագիրը, այդ իսկ պատճառով որոշեցի վերլուծել հենց այդ հոդվածը։ Կարծում եմ, որ Տերյանը իր ամուսնության մեջ անհաջողակ է եղել, որովհետև նրա իսկական սիրուց հրաժարվել է խաբկանքի պատճառով։ Տերյանի իսկական սերը եղել էր Անթառամը, բայց ցավոք Սուսաննա Պախալովան խաբկանքի միջոցով ամուսնացել է Տերյանի հետ։ Սուսաննան ստել էր, իբրև նա հղի է Տերյանից, բայց նա սիրելով չէր խաբել, Սուսաննային պետք էր Տերյանի կարողությունները։ Տերյանը չկարողանալով մերժել Սուսաննային, ամուսնանում է նրա հետ։ Չնայած դրան, Տերյանը չէր կարողանում հեռանալ և մոռանալ Անթառամին։ Տերյանն ու Անթառամը անդադար զբաղվում էին նամակագրությամբ, չնայած, որ Անթառամը նույնպես ամուսնացած էր։ Սուսաննայի հիվանդության պատճառով նրանք կորցնում են երկու երեխա։ Սուսաննան տեղյակ էր Տերյանի ու Անթառամի նամակագրությունների մասին, և երբեմն կատակով Տերյանին ասում էր, թե բարևներ ուղարկի Անթառամին։ Սուսաննան հեռանում է Տերյանից, հասկանալով, որ նրան միայն Անթառամն է պետք։ Սուսաննան իր հիվանդության պատճառով անկարող էր, և իմ կարծիքով Տերյանի խիղճը չէր տանում, նրան միայնակ տողնել արտասահմանում՝ Ստավրոպոլում։ Տերյանը որոշեց գնալ նրա մոտ, սակայն շատ քաղաքական գործերի պատճառով չկարողացավ Մոսկվայից մեկնել, և առաջարկեց Սուսաննային ետ վերադառնալ Մոսկվա, բայց Սուսաննան չնդունեց։ Միևնույնն է, Սուսաննան կվերադառնար Տերյանի մահանալու ժամանակ, որպեսզի վերցներ նրա ամբողջ ունեցվածքը՝ Տերյանի երկրորդ կնոջից և դստերից։ Կարծում եմ, որ Տերյանը շատ միամիտ էր, որ հավատաց Սուսաննային, եթե նա այդքան միամիտ չլիներ, կլիներ իր սիրած աղջկա հետ և նրանք շատ երջանիկ կլինեին, իսկ այդ միամտության պատճառով նա կործանեց գրեթե իր ամբողջ կյանքը։

Նկարը և տեղեկությունը տես` այստեղ

Առցանց ուսուցում

«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն


Ես կարծում եմ, որ Տերյանի հոդվածն այսօր արդիական է, որովհետև այսօր բոլորը ուշադրություն են դարձնում նյութականին, մարդկանց ուշադրությունը կառույցների, հագուստների վրա է, մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց հեգևոր աշխարհին, իրենց ազգի միահամուռությանը, ոչ ոք չի մտածում, թե ինչ կլինի իր հետ, իր ազգի հետ ։ Մարդիկ կորցրել են իրենց հավատը, չհասկանալով, որի իրենց երկիրը ոչ թե սահմաններով այլ հոգեպես քանդվում է:
Տերյանի այս խոսքերը շատ արժեքավոր են և կարևոր և կարծում եմ, որ բոլորը սա կարդալուց հետո կհասկանան ամնե ինչ` առհասարակ ինչին է պետք ուշադրություն դարձնել:
<<Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու: Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են>>։

Ցոլակ Խանզադյանին գրված Վահան Տերյանի նամակի առաջադրանքներ


«… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:

Այո, ես համաձայն եմ Տերյանի այս մտքի հետ, որովհետև մարդիկ, իրենց վատ կողմերը, վատ բնավորությունը չեն սիրում բացահայտել։ Միգուցե նրանք հասկանում են իրենց սխալը, բայց միևնույնն է չեն փորձում ուղղել դրանք, թեև նրանք կարող են։

«Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:

Կարծում եմ, որ քննադատությունը պետք է առողջ լինի, որովհետև հակառակ դեպքում դիմացինը դա որպես վիրավորանք կնդունի։ Ես չեմ վախենում ինձ խիստ քննադատելուց, բայց վախենում եմ ուրիշներին խիստ քննադատելուց, որովհետև դիմացինը կարող է սխալ հասկանալ ինձ, թեև ես նրան լավն եմ ցանկանում։ Երբ ինձ են քննադատում, հնարավոր է, որ ինձ վատ զգամ, ու չնդունեմ դիմացինիս ասածը, բայց հետո, երկար մտածելուց հետո հասկանում եմ, որ քննադատությունը վատ բան չէ, և ինձ քննադատողը իմ մասին մտածելով է դա ասում։

Ինքնաքննադատութան մի փորձ

Այո,  իմ կարծիքով մարդիկ երբեմն-երբեմն պետք է իրենց քննադատեն, երես հանելով իրենց սխալները, փորձելով դրանց դեմ գնալ: Եսել շատ անգամներ ինձ ինքնաքննադատել եմ ` սխալներիս համար և կարծում եմ սխալ չի, դա մարդուն հրահրում է շտկել իր սխալը և լինել ավելի զգոն, որ մյուս անգամ չկրկնվի նույնը: Ինքնաքննադատությունուն անելուց առաջ պետք է զինվել զգոնությամբ, որպիսի ինքնաքննադատությունդ չվերափոխվի հիստերիային, համենայն դեպս քննադատությունները մարդկանց համար են ստեղծված, որովհետև, ցանկացածը ունի սխալներ:

Ճերմակ թիկնոց


Երեկո է, բոլոր երեխաներն ուրախ են հիմա: 
Բոլորն երջանիկ իրենց պատուհաններից դուրս են նայում, թե ինչպես է մի նուրբ, քնքուշ, սառը, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ ձյունը իջնում ներքև: Ձյունն իր հետ բերում է մի հեքիաթային պատկեր: Շուրջ բոլորդ ճերմակ է՝ ծառերի քնքուշ ճյուղերի վրա թիկնել է այդ ճերմակ, նուրբ <<անձնավորությունը>>: Ձյունը մի նոր շունչ է տալիս ինձ, կարծես փորձում է փակել երկրի ամբողջ աղբն իր գեղեցիկ ճերմակ թիկնոցով, նա ուզում է ցույց տալ, որ մարդիկ նույնպես կարող են փոխվել, ավելի ճերմակ դառնան, այսինքն ավելի բարի:
Շատ եմ սիրում ձյունը, կուզեի անվերջ լինի` այդ նոր շունչը, զգացողությունը:

Սուրբ Ծնունդ

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում է` հունվարի 6-ին: Սուրբ Ծննդյան օրը նաև տոնում են նաև Աստվածահայտնության տոնը:
Ըստ Հայ Եկեղեցու` Սուրբ ծննդյան նախորդ շաբաթը պահքի շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի 
երեկո մարդիկ բացառապես սնվում են բուսական ծագում ունեցով սննդով:
Սուրբ ծննդյան օրը հատկանշական է նշել հունվարի 5-ին երեկույան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17:00-ից: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ:
Հունվերի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտումը:

Նոր տարի

Ամենաշքեղ, ամենահամեղ և իհարկե ամենա-ամենա տոնն է` Նոր տարին: Այն տոնը, որին բոլորն են սպասում անհամբեր: Այդ տոնը իսկապես հրաշք է` զանգեր, տոնածառ, նվերներ` մի խոսքով այն ամենը ինչը պետք է լիարժեք ուրախ լինելու համար: Չխկ-չխկ իրար հպվեցին բաժակները և նաև իրար հպվեցին զանազան մախթանքներ: Իսկապես դա մի հաճույք է, որ դու քո նոր տարին ընդունում ես այդպիսի հաճույքով, ժպիտով և ուրախություամբ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Նոր տարին տարբեր երկրներոմ

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ից: Ըստ լեգենդի, այդ գիշերը կախարդական ավելի վրա թռչում է բարի փերի՝ Բեֆանան: Նա բացում է դռները փոքրիկ ոսկեգույն բանալիով և մտնելով սենյակ, որտեղ քնում են երեխաները, Նվերներ է լցնում մանկական չուլկիի մեջ, որոնք հատուկ կախված են բուխարու մոտ: Իսկ ով, որ վատ էր սովորում կամ վատ էր պահում, Բեֆանան թողնում էր մի պտղունց մոխիր, կամ ածուխ:

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիական Ձմեռ Պապը՝ գալիս է Նոր տարվա գիշերը և թողնում է նվերները՝ մանկական չուլկիի մեջ: Ում ընկնում է՝ Նոր տարվա թխվածք, ստանում է <<Բաբովովա թագավոր>> կոչումը: Եվ նոր տարվա գիշերը բոլորը ենթարկվում են իր հրամաններին:

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԻՐԱՆՈՒՄ

Իրանում Նոր տարին դիմավորում են մարտի 22-ի կեսգիշերին: Այդ պահին դղրդում եին զենքերից արձակված կրակոցները: Բոլոր մեծահասակները պահում են ձեռքերում արծաթե մետաղադրամներ ի նշան՝ ողջ տարվա ընթացքում հարազատ վայրերում գտնվելու անխափան: Առաջին օրը Նոր տարվա, ըստ սովորույթի, ընդունված է ջարդել տան մեջ հին սպասքը և փոխարինել նորով:

Թարգմանությունը` Ռուսերերնից
Տեղեկությունը՝ http://newyear.best-party.ru/articles/13 կայքից 

Գինարբ ծաղիկ վերլուծություն

Ես ընթերցեցի <<Գինաբ ծաղիկ>>  ստեղծագործությունը, առաջին անգամ ընթերցեցի Մուշեղ Գալշոյան, մի փոքր բարդ էր, կային բաներ, որ ընդհանրապես չէի հասկանում:
Սա մի պատմություն է, որը տեղի է ունեցել ցեղասպանության, կամ պատերազմական շրջաններում: Գինարբ ծաղիկներն էլ հնարավոր է` մարդիկ են եղել, որովհետև նրանք միանգամայն վերացել են դժվար ժամանակներում, բայց ինչ որ ժամանակ հետո եկել են և բազմացել, ինչպես` հայերը ցեղասպանության շրջանում, սկզբից կարծես էլ հայ չկա աշխարհում, կամ մի փոքրիկ մի խումբ է մնացել, բայց չէ որ հիմա մենք շատանում ենք շատանալ և շատանալ: Ստեղծագործության հերոսները` բոլորը կարծես խեղճացած լինեն, բայց երբ տեսան, գտան գինաբ ծաղիկը նրանց մեջ կարծես մի լույս վառվի, մի հույս ծագի: Գինաբ ծաղիկը կարծես նրանց խորհրդանիշներից մեկը լինի, նաև տրամադրություն բարձրացնող հատկություն ունի, երբ ինչ որ մեկը քաղցած էր լինում, կամ անտրամադիր, նրանք տալիս են միմանց գինարբ ծաղիկը և հագենում: Վերջին հատվածն ադպեսել չհասկաց, թե ինչու քեռի Բարսեղը, ամեն ինչում մեղադրեց` նախագահին, միթե դա հրաժեշտի խոսքերն էին, չգիտեմ:
Ինչ հասկացա փորձեցի ձեզ հայտնել, իսկ ինչը ոչ կարող եք ինքներդ ընթերցել և օգնեք ինձ հասկանալ:

Մխիթարյան միաբանության զինանշան

Ես ծանոթացա, թե ինչ նշանակություն ունի Մխիթարյան միաբանության զինանշանը։ Զինանշանի մեջտեղի մասում կա խաչ, որի չորս կողմերում գրված են տառեր, որոնք բացելու դեպքում ստացվում է՝ Որդեգիր ԿուսինՎարդապետ Ապաշխարութեան։Զինանշանը շատ բանի մասին է պատմում։ Խաչի չորս անկյուներում կան առարկաներ, որոնք բնորոշում են առաքյալի աշխատանքը։
Միաբանության 200 ամյակին նվիրված թողարկվեց հուշամեդալ։

Ճապոնական պոեզիա

Ես ընթերցեցի ճապոնական պոեզիա:  Ճապոնական պոեզիայում ինձ դուր չեկավ այն, որ շատ հակիրճ էր, բայց այդ հակիրճությամ, կարճությամբ կարողացել է նկարագրել մի գեղեցիկ պատկեր: պատկերները ներշնչում էին հանգստություն, խաղաղություն: 

Կարծում եմ, որ դժվար է գրել թանկաներ, որովհետև պետք է այդ երկու- երեք տողը պարունակեն իրենց մեջ տեսարանի նկարագրում և զգացմունք:


Մխիթար Սեբաստացի

Ես այս մի քանի օր է, ինչ մնացել եմ շատ ապշած: Միթե մարդ կարող է այդքան իր ազգի մասին մտածի: Խոսքս իհարկե վերաբերում է՝ Մխիթար Սեբաստացուն: Իսկապես նրա գործունեությունը կարդալուց հետո խելքի չեմ կարողանում գալ: Նա միյայն իր ապագա ազգի մասին մատածելով, 
ստեղծում է բարառան, որ եթե ինչ որ բառի վրա կասկածենք բացենք նայենք, և ոչ միայն բարառան՝ նա մեզ է ստեղծել: Նա երևի թե երկրորդ մարդն է, ով մեզ կյանք և լեզու է տվել: Մխիթար Սեբաստացին կարծես շարունակել է Մեսրոպ Մաշտոցի գործը, որովհետև երբ նայում ես և՛ Մեսրոպ Մաշտոցի, և՛ Մխիթար Սեբաստացու արած աշխատանքին և ազգապաշտությանը միանգամայն զարմանում ես: Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է տառերը, իսկ Մխիթար Սեբաստացին մեզ տվել է լեզուն օգտագործելու գրագետ ձև:
Առաջ երբ ասում էին Սեբաստացու օրեր են դպրոցում, ես անհնդատ զարմանում էի, թե ով է Սեբաստացին և ինչու է մեր դպրոցը իր անվամբ: Այս տարի հասկացա, որ մենք պետք է մեզ շատ վեհ և պատասխանատու զգանք, որ սովորում ենք մեզ կյանք տված մարդու անվամբ դպրոցում: Մենք ինքներս՝ Սեբաստացիներս պարտադիր պետք է ձգտում ունենանք ավելիին և իրականացնենք մեծ աշխատանքներ, որոնք օգտակար կլինեն մեր ազգին:
Կարդարացեք Սեբաստացու թեկուզ և կենսագրությունը, գործունեությունը՝ վստահ եմ, որ դուք էլ ապշած կմնաք:


Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը շատ է սիրել իր հայրենիքը անեն հնարավորինը արել է իր հայրենիքի համար: Նույնիսկ Կռիվների ժամանակ, երբ հայերի մոտ զինամթերքը զգալիորեն քիչ էր նա մեծ ռիսկի դիմելով հանուն իր հայրենիքի, տարբեր մարդկանցից էր պատվիրում զինամթերք և նա այդ զինամթերքը ստանում էր պոեզում, որը պահում իր իսկ իրերի մեջ և հանձնում մարդկանց: Եթե հանկարծ այդ ժամանակ Թուրքերը նկատած լինեին, որ նա այդպիսի գործ է անում նրան կուղարկեին սիբիր:
Եղիշե Չարենցն ու Ավետիք Իսահակյանը եղել են մտերիմ ընկերներ:  Չարենցը եղել է տնային կալանքի տակ, նրա հետ ոչ ոք չի շբվել և ընդհանրապես ոչ ոք նրանով չի հետարքրքրվել, միակ մարդը ով եղել է իսկական ընկեր դա եղել է Ավետիք Իսահակյանը: Նա միշտ փորձել է կապ հաստատել Չարենցի հետ: Եվ երբ բոլորը կողքից Ավետիք Իսահակյանին ասում էին, թե ինչու է իր կյանքը վտանգում և այլն, Ավետիք Իսահակյանը պատասխանում էր, որ իսկական ընկերը, դա մի օրվա ընկեր չէ:
Ավետիք Իսահակյանի մասին այսքան բան իմանալով հանդերձ կարողանում եմ ասել, որ իսկապես շատ հրաշալի, ընկերասեր և ամենակարևորը իր հայրենիքին երբեք չի դավաճանի և հանուն հայրենիքի կվտանգի նույնիսկ իր կյանքը:

Մեսրոպ Մաշտոց

Մ. Մաշտոցը հայերի ստեղծման աղբյուրն է: Նա է, ով` իկչպես Լեոնն է գրում «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք»:

Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով բացվեցին դպրոցներ:Նրանց աշակերտներին նրանք ուսուցանում էին հայ գրերը:  Նրանք և նրանց աշակերտները անում էին տարբեր թարգմանություններ: Ս. Սահակը և Մ. Մաշտոցը, իրենց աշակերտների հետ ովքեր հմտացել էին թարգմանություններ անելու մեջ, ասորենից և հունարենից թարգմանեցին աստվածաշունչը, որը մինչ այժմ համարվում է ամենալավ թարգմանությունը, նույնիսկ անվանում են՝ <<Թարգմանությունների թագուհի>>: 
Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկանում: Իր ծննդյան օրը (439թ. Սեպտեմբերի 7-ին): Նա թաղվել է՝ Տարոնի Աշտիշատում: 
Մեսրոպ Մաշտոցը մահացել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում,  նրա գերեզմանի վրա կառուցվել է՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Ըստ վկայությունների երբ Մեսրոպ Մաշտոցին Վաղարշապատից տեղափոխում էին Օշական նրա վրա երկնքից սյունի նման լույս էր իջել և այդ լույսը նրան ուղեկցել էր, մինչև գերեզման: 

Ավելին կարդացեք՝ այստեղ
Նկարը՝ այստեղից


ՀԱՅ ԵՐԳԻ ԵՎ ՆՐԱ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Շարա Տալյան
Մեծանուն Բարսեղ Կանաչյանի ավագ դուստրըՙ ազնվազարմ տիկին Սեդա Կանաչյանը, եկավ եւ դառնացած, վիրավորված ու հիասթափված ետ գնաց: «Աս ի՞նչ է, Հայաստանի մեջ «ալա թուրքա» երգողներուն վաստա՞կ կուտան: Խեղճ հայ երաժշտություն, խե՜ղճ Կոմիտաս»: «Վաստակ» ասելով ուզում էր ասել «վաստակավոր»: Ճշմարտությունն այն է, որ դառնացած ու վիրավորված են շատերը, գիտակից ողջ ժողովուրդը:
Այո՛, ակնհայտ փաստ է, որ հայերեն բառերով թուրքական կլկլոցներն ու կաղկանձները այսօր բռնել են ողջ Հայաստանը, մշակութային հնարավոր ողջ տարածությունը: Մեր շուրջը ամենուր, սրճարաններում, ճաշարաններում, հարուստ եւ թանկ ռեստորաններում, հարուստ եւ թանկ մեքենաների մեջ այդ նույն կլկլոցներն ու նույն կաղկանձներն են: Այն տպավորությունն է, որ այդ թանկ մեքենաները թուրքական կլկլոցներով ձայներիզների հետ են վաճառում: Եվ ասօր այդ «ալա թուրքա» կլկլոցները պետական ճանաչում ու գնահատությունն են ստանում:
Չգիտես, ինչ մտածես: Եղեռնի հարուրյամյակ ենք նշում եւ ամեն օր այդ թուրքական կլկլոցներով թաղում ենք հայ երաժշտությունն էլ, Կոմիտասին էլ, մյուսներին էլ... Իսկապես որՙ խե՜ղճ հայ երաժշտություն, խե՜ղճ Կոմիտաս... Բայց ինչ կարող ենք անել: Մենք ոչինչ չենք կարող անելՙ կոչում շնորհողների մշակութային գիտակցությունը, ճաշակը եւ մակարդակը այդ է:
Այս ամոթն ու խայտառակությունը սկսվել է վաղուց, եւ սկսել են հայկական ռադիոն ու հեռուստատեսությունը: Խորհրդային իշխանության տարիներին նման բան, որ թուրքական կլկլոցներն ու կաղկանձները հնչեին ռադիոյով կամ հաղորդվեին հեռուստատեսութամբ իբրեւ երաժշտություն, իբրեւ երգասպանություն, անկարելի էր ու անհնարին: Անհնար էր նույնիսկ այդ մասին մտածելը, անկարելի էր դա պատկերացնել: Նախ, որովհետեւ խմբագրություններում աշխատում էին կիրթ, զարգացած եւ իրո՛ք բանիմաց, իրո՛ք բարձրաճաշակ մարդիկ (հենց միայն Անդրանիկ Չալգուշյանը հերիք էր, մարդը արթուն հսկում էր ամեն մի ձայնանիշը), եւ հետոՙ պետությունը նման բան թույլ չէր տա, պետությունը իրո՛ք տեր էր կանգնում հայ արվեստին ու մշակույթին:
Ու հիմա բոլորը լռում են: Լռել են տասնամյակներ: Լռում է, ծպտուն անգամ չի հանում Հայաստանի այսպես կոչված կոմպոզիտորների միությունը (տեսնեսՙ ինչի՞ համար դա գոյություն ունի), լռում է Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը (ըստ երեւույթին, հայ երաժշտությունը հայ արվեստին չի վերաբերում), լռում է Կոմիտասի անվան (Կոմիտասի՜ անվան) պետական երաժշտանոցի պրոֆեսուրան...
Այդ նրանցՙ տարիների լռելյայն թողտվությամբ գոյացավ այսօրվա վիճակը: Թվարկածս հիմնարկները փաստորեն չկան: Գոյություն չունեն: Մեռած են: Մեռած են բարոյապես: Եվ եթե բարոյապես չկան, ուրեմն ինչի՞ համար է նրանց գոյությունը:
Մանավանդ ռըսախոս քաղքենի հայ երաժշտագետները: Մի-մի շարադրություն-դիսսսսերտացիա են սարքում եւ դառնում են իբրեւ թե երաժշտագետ, իբրեւ թե հայ երաժշտության մշակ: Մարդիկ, որ հայերեն գրագետ խոսել չեն կարող, որ հայ բանաստեղծություն չգիտեն, հայ երաժշտություն որտեղի՞ց պիտի իմանան. հայ երաժշտությունը բխում է հայ լեզվից:
Բայց հայ երգը, հայ երաժշտությունը, հայ արվեստը միշտ ունեցել է իր փայլուն գիտակները եւ ջատագովները, որոնք արթուն զինվորի պես հսկել են հայ մշակույթի սահմանները:
Նրանցից մեկը մեծ երգիչ եւ փառահեղ երաժշտագետ Շարա Տալյանն էր: 1948 թվականին «Սովետական գրականություն եւ արվեստ» ամսագիրը մեծ խոսակցություն է սկսել հայ երաժշտական արվեստի շուրջ: Հետաքրքրական հոդվածներ են տպագրել Անուշավան Տեր-Ղեւոնդյանը, Ալ. Թադեւոսյանը, Զ. Վարդանյանը, Մուշեղ Աղայանը եւ ուրիշներ: Շարա Տալյանը մասնակցել է մտքերի փոխանակությանը «Հայ երգի եւ նրա կատարողական արվեստի մասին» խորագրով փայլուն հոդվածով («Սովետական գրականություն եւ արվեստ», 1949, N3):
Մասնակի կրճատումներով այդ հույժ արդիական հոդվածը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Ե. ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՞րն է հայ երգը
Կոմիտասը շատ բնական եւ անխուսափելի համարելով ժողովուրդների արվեստների փոխազդեցությունները, շեշտելով, որ մեր ե՛ւ հոգեւոր, ե՛ւ աշխարհիկ երգերը նույնպես ենթակա են եղել ազդեցությունների, աշխարհիկ երաժշտությունից ընտրում է միայն ժողովրդականը (գյուղականը) իբրեւ զուտ հայկական, դարձնում է իր ստեղծագործության եւ ողջ էության հիմնաքարը եւ սրան է նվիրում իր ամբողջ գործունեությունը:
Այս սկզբունքի դեմ Կոմիտասը շեղումներ ունի՞ թույլ տված: Այո: Բայց չափազանց չնչին, եւ ըստ երեւույթին ուրույն պատճառներով: Մենք նկատի ունենք նրա մշակած երկու երգըՙ «Հայաստան, երկիր դրախտավայր» եւ հանրածանոթ «Ծիծեռնակ»-ըՙ եվրոպական բերովի մելոդիան: Պետք է կարծել, որ սրանք Կոմիտասի ուսանողական շրջանի գործունեության արդյունք են, երբ նա իդեապես, իր գեղարվեստական համոզմունքներով դեռ որոշակիորեն չէր կաղապարվել:
Ի դեպ, պետք է ասել, որ «Ծիծեռնակ»-ը իբրեւ հայ երգ, մշակվել է ռուս մեծ ժողովրդի կոմպոզիտորների կողմից (Իպոլիտով-Իվանով եւ Նիկոլաեւ), բայց Կոմիտասը, բացի սքանչելի նախանվագից ու դաշնամուրի մասից, ուր զգացվում են թռչնի գեղգեղանքը, ուղղել է մելոդիան, հարստացրել այն, բառերի շեշտերը հարմարեցրել է երաժշտական շեշտերին, դարձրել հարազատ հայ լեզվի հնչունակությանը: Հետեւողական իր տեսակետի մեջՙ Կոմիտասը բացասական կարծիք է հայտնում աշուղական արվեստի եւ նրա կատարման մասին, համարելով այն ոչ հայկական:
Նա անձամբ ծանոթ է եղել աշուղ Ջիվանուն, Շերամին, ունկնդրել նրանց, բայց չի զբաղվել նրանց արվեստով, գրի չի առել եւ չի մշակել նրանց երգերը: Սա Կոմիտասի պատահական վրիպումը չէ, այլ նրա վերաբերմունքը: Մի քանի մասնակի փաստերը չեն կարող հակառակն ապացուցել: Հանգուցյալ Գարեգին Լեւոնյանի վկայությամբ Կոմիտասը գրի է առել Շիրինի «Այգեպան» եւ Ջիվանու «Ա՜խ, կորավ» երգերը, որոնք, ի դեպ ասած, դեռ չեն գտնված Կոմիտասի արխիվում: Դարձյալ Գ. Լեւոնյանի վկայութամբՙ Կոմիտասը լսելով Շերամի մի շարք երգերը, հավանել է միայն նրա «Ալ ու ալվան» եւ ասել է. «Ա՛յ, այդպիսի երգեր հորինիր»: Այնուհետեւ Գ. Լեւոնյանը գրում է, որ Կոմիտասը մտածում էր աշուղական դպրոց հիմնել: Թե ի՞նչ դպրոցի մասին է խոսքը, այդ դժվար չէ կռահել: Կոմիտասը ցանկանում էր հեռացնել հայ աշուղներին իրանա-տաճկական դպրոցի ազդեցությունիցՙ որի համար էլ նա բացասաբար է վերաբերվել աշուղների արվեստին, եւ կապել նրանց մեր ժողովրդի կուլտուրային, հայկական երգի հարազատ ակունքները դարձնել նրանց դպրոցի հիմքը: Միայն այսպիսի դպրոցի մասին կարող էր մտածել Կոմիտասը:



Ավելին կարդացեք՝ այստեղ

Ճանապարհ




Կոմիտա՜ս

Կոմիտասի մոտ երբեք չի նկատվել հոգեկան խանգարումներ, նույնիսկ մշակույթի և գիտության ութ գործիչների հետ թուրքիայի հարավից վերադառնալուց՝ նա պարզ է՝ շա՜տ ճնշված է եղել, բայց նույնիսկ ամենածանր իրավիճակներում՝ նրան համարում էին՝ հույսի և փրկության աղբյուր:


1916թ. գարնանը՝ նրա առողջությունը լավացավ, նույնիսկ նա վերսկսեց իր կոմպոզիրական գործունեությունը: Ցավոք աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, և նրան տարան կոնստանդուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ իսկ 1919 թ.-ին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այս ամենից հետո, 1922 թ. օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան: Այս հոգեբուժարանում՝ 1935 թ.-ին կոմպոզիտորը մահացավ:Ըստ Ֆրանսիայի հոգեբուժարանների կարգի պետք է հիվանդի ծննունդից աանցնի 150 տարի, որպեսզի կարողանան բացել հիվանդի թղտածրարը: Վազգեն Ա.կաթողիկոսի միջամտությամբ նրանք կարողացել են շուտ բաց անել թղտածրարը:Կոմիտասը երբեկ էլ չի տառապել մտագարությամբ: Նույնիսկ, երբ նա հոգեբուժարանում է եղել նա չի կարողացիել օգտվել օրացույցներից և ժամերից, բայց այնուամենայնիվ նա ճշգրիտ կարողացել է իր պասը պահել և այլն: Իրոք չեմ հասկանում, թե ինչու են այդպես վարվել, միթե այդ ժամանակաշրջանում թուրքերն են պատվիրել, որ հայ տաղանդի հետ այտպես վարվեն, չնայած թուրքերից ամենինչ սպասելի է, չեմ էլ զարմանա, եթե մի օր ասեն, որ այդպես է եղել:
Իսկ գտե՞ք, թե ինչու է մահացել նա:
Նա մահացել է, որովհետև հոգեբուժարանում հիվանդներին տալիս են հատուկ ոտնամաններ, իսկ այդ ոտնամանը, որը հագել է Կոմիտսը եղել է՝ վիրուսոտ: Եվ այդպես Կոմիտասը վարագվել է որսկրաբորբով, իսկ այդ ժամանակ չի եղել հակաբորբոքային դեղեր և Կոմիտասին փրկելն անհնար էր: 
Կոմիտասը չեմ հասկանում, ինչպես է անգամ մի տարի դիմացել այդ հիմար բժիշկների ձեռքը: Նա նույնիսկ այդ կոտորածները տեսնելուց հետո ընկնում է թուրք բժշկի ձեռքը:

Մենք դեռ նրան հիշում ենք, հիշելու ենք, սիրում ենք և սիրելու ենք...

Ավելի մանրամասները կարդացեք՝ այստեղ



Հայ Մուկը (Վիլյամ Սարոյան)


Այս պատմությունը, իմ կարծիքով, այդքան էլ մկների մասին չէր, որովհետև մկները՝ ինչպես մարդիկ, կարողանում են նախանձել, վախենալ և այլն, նույնիսկ իրենք մեզ նման են բազմանում ունենում են աղջիկներ ու տղաներ:
Ընդհանրապես մկները շատ են վախենում կատուներից, որովհետև կարող է կանտուն նրանց մի աննախադեպ պահի կուլ տալ, բայց ամենից շատ նրանք վախենում են օձերից՝ օձերիր միայն նայելուց նրանանք վախից չեն կարողանում` շարժվել և վազել, և այդպես էլ օձը ուտում է նրանց:
Ընդհանուր պատմությունը մի հաղթանդամ հայ մկան մասին է: Այդ մկան անունը՝ Արտաշ է: Մի օր այդ մկանը մարդը բռնում է, որ տանի կենդանաբանական այգու օձին տա, որ ուտի: Արտաշը իր մեջ ուժ է հավաքում և ահռելի կատաղությամբ թռնում օձի գլխին, որ նույնիսկ օձը զարմանում է: Նա մի քանի անգամ ցատկեց օձի գլխին, որ օձը վախից փաղավ մտավ իր հետնախուցը և դուռը փակեց իր հետևից, և այդ ժամանակ օձը այդ մկանը տեսավ շատ հաղթանդամ և ուժեղ, այլ ոչ թե փոքրիկ և անզոր:
Ես քիչ առաջել ասացի, բայց նորից կասեմ, որ իմ կարծիքով խոսելով մկների մասին, նգարագրում է` մարդկանց և եթե մի բան իսկապես ուզես` կարող ես դրան հասնել, որովհետև անհասանեի ոչինչ չկա, պետք է ընդձգտելամենը շատ կամենալ և գործել: Նաև հաշվի առնենք այն միջադեպը, որ Արտաշն էլ էր հայ, իսկ հայերը ըստ պատմության և առասպելների շատ հզոր են:




Վիլիամ Սարոյան. Նարինջներ


Լինում է մի խեղճ, մինուճար տղա, ով ոչ մայր ունի, ոչ հայր, նրա միակ հարազատները, ովքեր նրա կողքին են՝ նրա հորեղբայրն է և հորեղբոր կինը: Այդ երեխան իսկապես մեղկ էր, նրանց կողքին մնալով: Նրանցից ոչ ոք չէր աշխատում, որովհետև կինը հղի էր, իսկ ամուսինը, իմ կարծիքով նույնիսկ ամաչում էր գնար և ինքը նարինջները վաճառեր` փոքրիկ երեխայի փոխարեն: Այդ երեխան մեծացել է մշտական կռիվների մեջ:

 Նրա հորեղբայրը նրան տանում էր նարինջ վաճառելու՝ փողոցի մոտ: Հորեղբայրը նրան ասում էր, որ նա բոլոր ավտոմեքենաներին ժպտա և նարինջներ վաճառի: Մի օր, երբ երեխային բերել էին այդ փողոց նարինջ վաճառելու, նա արհեստական ժպտում էր անցնող ավտոմեքենաներին, բայց նրանք նույնիսկ չէին նկատում իրեն, նրանք անգամ եթե նկատում են, ապա ապշահար դեմքերով նայում են նրան ու անցնում նույնիսկ իր ժպիտին չպատասխանելով: Այդ օրը այդ տղան մտածեց, որ երկիրը իսկապես սև և սպիտակ է , նա միշտ աշխատում էր չգիտես, թե ում համար և թե ինչի, մարդիկ իսկականից խիղճ չունեն, որպեսզի օգնեն այդ մինուճար տղային, նա մտածում է, որ իսկապես աշխարհը մի օր խավարեու է, որովհետև էլ ոչ ոք իրեն չի ժպտա և չի գնի իր նարինջները, այսինքն՝ ոչ ոք չի օգնի իրեն:

Նկարը՝ movsisyannune.com-ից

No comments:

Post a Comment