Thursday, December 3, 2015

Գինարբ ծաղիկ վերլուծություն

Ես ընթերցեցի <<Գինաբ ծաղիկ>>  ստեղծագործությունը, առաջին անգամ ընթերցեցի Մուշեղ Գալշոյան, մի փոքր բարդ էր, կային բաներ, որ ընդհանրապես չէի հասկանում:
Սա մի պատմություն է, որը տեղի է ունեցել ցեղասպանության, կամ պատերազմական շրջաններում: Գինարբ ծաղիկներն էլ հնարավոր է` մարդիկ են եղել, որովհետև նրանք միանգամայն վերացել են դժվար ժամանակներում, բայց ինչ որ ժամանակ հետո եկել են և բազմացել, ինչպես` հայերը ցեղասպանության շրջանում, սկզբից կարծես էլ հայ չկա աշխարհում, կամ մի փոքրիկ մի խումբ է մնացել, բայց չէ որ հիմա մենք շատանում ենք շատանալ և շատանալ: Ստեղծագործության հերոսները` բոլորը կարծես խեղճացած լինեն, բայց երբ տեսան, գտան գինաբ ծաղիկը նրանց մեջ կարծես մի լույս վառվի, մի հույս ծագի: Գինաբ ծաղիկը կարծես նրանց խորհրդանիշներից մեկը լինի, նաև տրամադրություն բարձրացնող հատկություն ունի, երբ ինչ որ մեկը քաղցած էր լինում, կամ անտրամադիր, նրանք տալիս են միմանց գինարբ ծաղիկը և հագենում: Վերջին հատվածն ադպեսել չհասկաց, թե ինչու քեռի Բարսեղը, ամեն ինչում մեղադրեց` նախագահին, միթե դա հրաժեշտի խոսքերն էին, չգիտեմ:
Ինչ հասկացա փորձեցի ձեզ հայտնել, իսկ ինչը ոչ կարող եք ինքներդ ընթերցել և օգնեք ինձ հասկանալ:

No comments:

Post a Comment