Sunday, October 4, 2015

Մեսրոպ Մաշտոց

Մ. Մաշտոցը հայերի ստեղծման աղբյուրն է: Նա է, ով` իկչպես Լեոնն է գրում «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք»:

Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով բացվեցին դպրոցներ:Նրանց աշակերտներին նրանք ուսուցանում էին հայ գրերը:  Նրանք և նրանց աշակերտները անում էին տարբեր թարգմանություններ: Ս. Սահակը և Մ. Մաշտոցը, իրենց աշակերտների հետ ովքեր հմտացել էին թարգմանություններ անելու մեջ, ասորենից և հունարենից թարգմանեցին աստվածաշունչը, որը մինչ այժմ համարվում է ամենալավ թարգմանությունը, նույնիսկ անվանում են՝ <<Թարգմանությունների թագուհի>>: 
Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկանում: Իր ծննդյան օրը (439թ. Սեպտեմբերի 7-ին): Նա թաղվել է՝ Տարոնի Աշտիշատում: 
Մեսրոպ Մաշտոցը մահացել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում,  նրա գերեզմանի վրա կառուցվել է՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Ըստ վկայությունների երբ Մեսրոպ Մաշտոցին Վաղարշապատից տեղափոխում էին Օշական նրա վրա երկնքից սյունի նման լույս էր իջել և այդ լույսը նրան ուղեկցել էր, մինչև գերեզման: 

Ավելին կարդացեք՝ այստեղ
Նկարը՝ այստեղից

No comments:

Post a Comment