Tuesday, September 1, 2015

Ներկայացնում ենք գրադարանն ու մեդիագրադարանը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մենք՝ ես ու Մերին, որոշեցինք շրջել միջին դպրոցի 6-րդ դասարաններով, որպեսզի պարզենք, արդյո՞ք սովորողները կարողանում են ազատ օգտվել գրադարանի կայքից, բեռնել գրքեր:

 Մեծամասնությունը գիտեր, թե ինչպես ներբեռնել գրքեր, բայց պարզ է, որ նորեկները դեռ չգիտեին, «Բա էդ դեպքում մենք ի՞նչի ենք այստեղ, արի օգնեմ» նախադասությամբ էլ անցնում էինք գործի... մենք սովորողներին ծանոթացրինք գրադարանի կայքին, օգնեցինք գտնել, ներբեռնել գրքեր: Այս ամենից հետո երեխաներին հետաքրքրեց նաև թե ի՞նչու հենց «Տիգրան Հայրապետյան» գրադարան... Մենք սկսեցինք պատմել Տիգրան Հայրապետյանի մասին:
Նորեկները իհարկե շատ չէին, բայց շատերը կայքից գլուխ չէին հանում: Դեռ շարունակելու ենք մեր նախագիծը... Ովքեր չգիտեն կայքից օգտվել, ոչինչ մենք դեռ ձեզ էլ կայցելենք ...
Արփի Սահակյան, Մերի Մարկոսյան

No comments:

Post a Comment