Monday, August 31, 2015

Դասերը սկսվում են

Ես նորից որոշում եմ, թե ինչ հագնեմ վաղը, թե որ պայուսակը պահեմ, թե որ կոշիկները հագնեմ, դա նշանակում է, որ
վաղը արդեն պետք է գնամ դասի: Դա ինձ համար իրոք արտասովոր է` երկարատև արձակուրդից հետո: Նախևառաջ չեմ պատկերացնում ինչպես պետք է արթնանամ առավոտյան ժամը 8:00-ին, որովհետև ամռան ընթացքում արջի քուն ենք մտնում: Ամառը իսկապես շատ լավ և հագեցած անցկացրեցի, բայց այնուամենայնի ուզում եմ ամառը դեռ 3 ամսով շարունակվի: Ինչպես մյուս երեխաները, այդպես էլ ես ուզում եմ դպրոց գնալ, բայց չեմ ուզում տնային աշխատանքներ և նմանատիպ բաներ: Սեպեմպտեմբերը նաև նրանով եմ շատ սիրում, որ պարս սկսվում է, իսկ դա իմ ամենա-ամենաերջանկություններից մեկն է: Դե, ինչ միևնույն է չեմ կարող այնպես անել, որ դասերը չսկսվեն, կամ սկսվեն, բայց տնայիններ չլինեն, այնուամենայնիվ ձեզ բոլորիդ մաղթում եմ լավ, հագեցած, ծիծաղով լի ուսումնական տարի:

No comments:

Post a Comment