Wednesday, November 4, 2015

Խոտն առաջ ավելի կանաչ չէր

Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ դեռահասության շրջանի մեր հիշողությունները պահպանվում են ավելի լավ, քան հաջորդները ոչ այն պատճառով, որ դա մեր
կյանքի ամենահաճելի ժամանակաշրջանն է, և մենք միշտ կարոտով ենք հիշում: Բանն այն է, որ դեռահասի ուղեղը ավելի ակտիվ է հավաքում և պահպանում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեղեկությունը, այդ իսկ պատճառով մեր կյանքի այդ կարճ ժամանակահատվածը այդպես հաստատապես է պահվում մեր գլխում: Կամավոր հետազոտման ենթարկված 35 տարեկան և դրանից բարձր տարիքի անձինք շատ լավ հիշում են 13 տարեկանում իրենց հետ կատարված գրեթե բոլոր իրադարձությունները, բայց երբեմն դժվարությամբ հիշում` ինչով էին զբաղված բառացիորեն մի քանի օր առաջ:


Թարգմանություն ռուսերենից

No comments:

Post a Comment