Thursday, November 26, 2015

Մխիթար Սեբաստացի

Ես այս մի քանի օր է, ինչ մնացել եմ շատ ապշած: Միթե մարդ կարող է այդքան իր ազգի մասին մտածի: Խոսքս իհարկե վերաբերում է՝ Մխիթար Սեբաստացուն: Իսկապես նրա գործունեությունը կարդալուց հետո խելքի չեմ կարողանում գալ: Նա միյայն իր ապագա ազգի մասին մատածելով,
ստեղծում է բարառան, որ եթե ինչ որ բառի վրա կասկածենք բացենք նայենք, և ոչ միայն բարառան՝ նա մեզ է ստեղծել: Նա երևի թե երկրորդ մարդն է, ով մեզ կյանք և լեզու է տվել: Մխիթար Սեբաստացին կարծես շարունակել է Մեսրոպ Մաշտոցի գործը, որովհետև երբ նայում ես և՛ Մեսրոպ Մաշտոցի, և՛ Մխիթար Սեբաստացու արած աշխատանքին և ազգապաշտությանը միանգամայն զարմանում ես: Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է տառերը, իսկ Մխիթար Սեբաստացին մեզ տվել է լեզուն օգտագործելու գրագետ ձև:
Առաջ երբ ասում էին Սեբաստացու օրեր են դպրոցում, ես անհնդատ զարմանում էի, թե ով է Սեբաստացին և ինչու է մեր դպրոցը իր անվամբ: Այս տարի հասկացա, որ մենք պետք է մեզ շատ վեհ և պատասխանատու զգանք, որ սովորում ենք մեզ կյանք տված մարդու անվամբ դպրոցում: Մենք ինքներս՝ Սեբաստացիներս պարտադիր պետք է ձգտում ունենանք ավելիին և իրականացնենք մեծ աշխատանքներ, որոնք օգտակար կլինեն մեր ազգին:
Կարդարացեք Սեբաստացու թեկուզ և կենսագրությունը, գործունեությունը՝ վստահ եմ, որ դուք էլ ապշած կմնաք:

No comments:

Post a Comment