
Նրա հորեղբայրը նրան տանում էր նարինջ վաճառելու՝ փողոցի մոտ: Հորեղբայրը նրան ասում էր, որ նա բոլոր ավտոմեքենաներին ժպտա և նարինջներ վաճառի: Մի օր, երբ երեխային բերել էին այդ փողոց նարինջ վաճառելու, նա արհեստական ժպտում էր անցնող ավտոմեքենաներին, բայց նրանք նույնիսկ չէին նկատում իրեն, նրանք անգամ եթե նկատում են, ապա ապշահար դեմքերով նայում են նրան ու անցնում նույնիսկ իր ժպիտին չպատասխանելով: Այդ օրը այդ տղան մտածեց, որ երկիրը իսկապես սև և սպիտակ է , նա միշտ աշխատում էր չգիտես, թե ում համար և թե ինչի, մարդիկ իսկականից խիղճ չունեն, որպեսզի օգնեն այդ մինուճար տղային, նա մտածում է, որ իսկապես աշխարհը մի օր խավարեու է, որովհետև էլ ոչ ոք իրեն չի ժպտա և չի գնի իր նարինջները, այսինքն՝ ոչ ոք չի օգնի իրեն:
Նկարը՝ movsisyannune.com-ից
No comments:
Post a Comment